Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 531 դեպք. մահացել է 48 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i156644-Հայաստանում_մեկ_օրում_հաստատվել_է_կորոնավիրուսի_531_դեպք._մահացել_է_48_մարդ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 878 դեպք, որոնցից 308 հազար 922-ը`առողջացած, 7356-ը` մահվան ելքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2021 08:45 Asia/Tehran
  • Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 531 դեպք. մահացել է 48 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 878 դեպք, որոնցից 308 հազար 922-ը`առողջացած, 7356-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 195 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 7366 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531  նոր դեպք, առողջացել է 1438 քաղաքացի, արձանագրվել է մահվան 48 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 318 552-ի: