Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i156822-Հայաստանի_և_Տաջիկստանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_ՀԱՊԿ_շրջանակում_համագործակցությունը
Արարատ Միրզոյանը տաջիկ գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2021 15:05 Asia/Tehran
  • Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը

Արարատ Միրզոյանը տաջիկ գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր զրուցել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Քննարկվել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ երեկ առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր օղակ է։ Նրա խոսքով` որպես նախագահող երկիր` պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։

 armeniasputnik.am