Փաշինյանն ընդունել է Օվերչուկին եւ Ռուդենկոյին
Նոյեմբեր 25, 2021 14:49 Asia/Tehran
Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին եւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին:
«Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պիտակ