Փաշինյանը պաշտոնանկ կանի Արտակ Դավթյանին, նոր ԳՇ պետ կնշանակվի Կամո Քոչունցը. «Սպուտնիկ»
Նոյեմբեր 25, 2021 14:56 Asia/Tehran
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել հեռացնել զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։
Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Հայաստանը», Դավթյանի հնարավոր պաշտոնանկության պատճառներից մեկը կապված է անպիտան զինամթերք գնելու պատճառով հարուցված քրեական գործի հետ, որի շրջանակներում կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Ըստ լրատվամիջոցի, Դավթյանի փոխարեն ԳՇ պետ կնշանակվի նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը, սակայն, ըստ ամենայնի, բանակում շատ ոգևորված չեն այս որոշմամբ։
24news.am
Պիտակ