Իրանի մշակույթին նվիրված ցուցադրության բացում Մաշտոցյան Մատենադարանում:
Նոյեմբեր 27, 2021 13:32 Asia/Tehran
Իրանի մշակույթին նվիրված ցուցադրության բացում Մաշտոցյան Մատենադարանում:
Նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության բացումը։
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են Մատենադարանում առկա Ղաջարական դարաշրջանի նկարազարդ ձեռագրեր, հրովարտակներ, այդ ժամանակաշրջանին բնորոշ ինքնատիպ կազմեր և Իրանի Նասեր Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչ Իրանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անթուան Սևրուգինի գործերը։ Առաջին անգամ ցուցադրվել են արվեստաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսի համադրող Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գործվածքներ և տարազ։
Պիտակ