Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i157422-Հայաստանի_ՌԴ_ի_և_Ադրբեջանի_փոխվարչապետների_հանդիպումը_կկայանա_դեկտեմբերի_1_ին_Մոսկվայում
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Տեղեկությունը «Արմենպրեսին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 11:58 Asia/Tehran
  • Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում

Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Տեղեկությունը «Արմենպրեսին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:

Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Նշվել էր, որ սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել մինչև տարեվերջ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը: Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին:

armeniasputnik.am