Երեւանում միջազգային համաժողով է ընթանում ՀՀ եւ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i157884-Երեւանում_միջազգային_համաժողով_է_ընթանում_ՀՀ_եւ_ՌԴ_ԱԻՆ_ներկայացուցիչների_մասնակցությամբ
Դեկտեմբերի 6-ին Երեւանում անցկացվում է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները» միջազգային գիտաժողովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2021 09:04 Asia/Tehran
  • Երեւանում միջազգային համաժողով է ընթանում ՀՀ եւ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

Դեկտեմբերի 6-ին Երեւանում անցկացվում է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները» միջազգային գիտաժողովը։

Այն անցկացվում է ՀՀ ԱԻՆ եւ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետեւանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում։

Մասնավորապես, Հայաստան է ժամանել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ։ Պատվիրակությունը կայցելի նաեւ Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոն՝ երկրաշարժի հետեւանքների վերացման սցենարով միջազգային վարժանքին մասնակցելու համար, որից հետո տեղի կունենա դեպարտամենտի հերթական նիստը։

news.am