Երիտասարդական թատրոնում անցկացվել է «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»
https://parstoday.ir/hy/news/armenia-i158224-Երիտասարդական_թատրոնում_անցկացվել_է_Հայ_իրանական_ժամանակակից_պոեզիայի_երեկո
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հայտարարած «Մեկ ամիս Իրանի ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը, համագործակցելով ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ, դեկտեմբերի 8-ին ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնում կազմակերպել էր «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2021 16:10 Asia/Tehran
  • Երիտասարդական թատրոնում անցկացվել է «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հայտարարած «Մեկ ամիս Իրանի ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը, համագործակցելով ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ, դեկտեմբերի 8-ին ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնում կազմակերպել էր «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման բացումն ազդարարեց ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի ղեկավար Արսեն Ազիզյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին` համագործակցության առաջարկի համար և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Արմինա Սարգսյանին` կարճ ժամանակահատվածում պարսկերեն  սովորող ուսանողներին պարսկերեն բանաստեղծություններ ներկայացնելուն պատրաստելու համար:

Միջոցառմանը Թատերական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ուսանող- դերասանները ներկայացրին պարսկերենից հայերեն թարգմանված Իրանի ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները, իսկ Բրյուսովի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներն էլ պարսկերենով ներկայացրին  հայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններն ու իրանական ժամանակակից պոեզիայից հատվածներ:

Միջոցառումն ուղեկցվեց հայ-իրանական ազգային երաժշտական գործիքների մեղեդային երաժշտությամբ:

Երեկոն ամփոփեց Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին՝  ընթերցելով հատվածներ Իրանի ժամանակակից պոեզիայի ակնառու ներկայացուցիչ Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործություններից:

Միջոցառման ավարտին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը  նշեց, որ Մշակույթի կենտրոնի կողմից առաջարկված համապատասխան իրանցի գործընկեր հաստատության հետ համագործակցության հուշագիրը կկնքվի, ինչով նոր զարկ կտրվի երկու երկրների թատերական համագործակցությանը: