Հայաստանի ԱԳՆ խոսնակ. Մենք պատրաստ ենք բանակցել Թուրքիայի հետ
Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնաց նշանակելու Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով բանագնաց նշանակելու Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մասին ասել է.«Հայաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ»:
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն երկուշաբթի օրն այդ երկրի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է.««Մոտ ապագայում մենք կընտրենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հատուկ բանագնաց»:
1993 թվականից՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները մթագնել և երկու երկրների միջև սահմանները փակվել են։