ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i159180-ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղար_Ստանիսլավ_Զասը_կայցելի_Հայաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ–ի կայքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 18:10 Asia/Tehran
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ–ի կայքում։

Նշվում է, որ այցի ընթացքում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս տարի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է:

Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում Զասը Փաշինյանի հաստատմանն է ներկայացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի նախագիծը:

Նախատեսվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

armeniasputnik.am