Հայաստանը 1 տարի կնախագահի ՀԱՊԿ-ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i160310-Հայաստանը_1_տարի_կնախագահի_ՀԱՊԿ_ում
Հայաստանը 2022 թվականին նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2022 08:32 Asia/Tehran
  • Հայաստանը 1 տարի կնախագահի ՀԱՊԿ-ում

Հայաստանը 2022 թվականին նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)։

Պաշտոնապես այս կարգավիճակը երկրին է անցել 2021 թվականի սեպտեմբերին՝ Տաջիկստանից, իսկ այս տարեվերջին կփոխանցվի Բելառուսին։

Այս մասին հայտնում է Tass գործակալությունը։

ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկսատան, այն նախագահում են այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարի ժամկետով։  Մշտական խորհրդի ղեկավար փոխատեղմամբ նշանակվում է նախագահող երկրի ներկայացուցիչը։ Այժմ այդ պաշտոնում ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն է, իսկ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։

news.am