Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i160694-Հայաստանի_և_Իրանի_միջկառավարական_համատեղ_հանձնաժողովը_հայկական_կողմից_կնախագահի_Մհեր_Գրիգորյանը
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 12:49 Asia/Tehran
  •  Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին վարչապետը հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը:

2019 թվականի դեկտեմբերի 11-ին որոշման հաստատման պահին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ էր նշանակվել Սուրեն Պապիկյանը, ով այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր: