Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված գեներալ Սոլեյմանիի հիշատակին
https://parstoday.ir/hy/news/armenia-i160834-Երևանի_Կապույտ_մզկիթում_տեղի_է_ունեցել_միջոցառում_նվիրված_գեներալ_Սոլեյմանիի_հիշատակին
Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սոլեյմանիի հիշատակին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2022 05:16 Asia/Tehran

Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սոլեյմանիի հիշատակին

Միջացառման ժամանակ, որին մասնակցել են Հայաստանում բնակվող իրանցիներ և հայ հյուրեր, Երևանում ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրին խոսել է  տարածաշրջանի ժողովուրդներին մոբիլիզացնելու և համաշխարհային դավադրություններին դիմակայելու գործում գեներալ Սոլեյմանիի դերի մասին: Նա նշել է. «Գեներալ Սոլեյմանիի հետ համաշխարհային ամբարտավանության թշնամության արմատը պետք է փնտրել նրա այս մեծ հատկանիշի մեջ»։

Բանախոսները խոսելով գեներալ Սոլեյմանիի առանձնահատկությունների մասին, նշել են, որ դիմադրության, նահատակության, անձնազոհության, բարոյական արժեքների, սիրո և խաղաղության մասին նրա գաղափարները պատկանում են ամբողջ մարդկության և նա բազմաթիվ հետևորդներ ունի, ինչի շնորհիվ նրա գաղափարները տարածվում են ամբողջ աշխարհում:

Նշելով, որ գեներալ Սոլեյմանիի գաղափարախոսությունը սահմաններ չի ճանաչում, բանախոսները  հավելել են,  որ գեներալը ճնշումների, անարդարության և ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշ է:

Գեներալ Սոլեյմանին և նրա զինակիցները սպանվել են 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանում ամերիկյան օդուժի իրականացրած ավիահարձակման հետևանքով: Հարձակման հրամանը տրվել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: