Փաշինյանի նոր որոշումը. աշխատանքային խումբը կզբաղվի ՀԱՊԿ նախագահության կազմակերպմամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i163318-Փաշինյանի_նոր_որոշումը._աշխատանքային_խումբը_կզբաղվի_ՀԱՊԿ_նախագահության_կազմակերպմամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կհամակարգի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 10:24 Asia/Tehran
  •  Փաշինյանի նոր որոշումը. աշխատանքային խումբը կզբաղվի ՀԱՊԿ նախագահության կազմակերպմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կհամակարգի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։

«ՀԱՊԿ–ում ՀՀ 2021-2022 թթ. նախագահության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և ՀՀ նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի համակարգմամբ»,– նշված է որոշման մեջ։

Ըստ որոշման` միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը պետք է 2-ամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին տեղեկություններ ներկայացնի աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ ՀՀ մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին։

armeniasputnik.am