Երևանի Կապույտ մզկիթի հոգևորական. Այս մզկիթում ադրբեջաներեն լեզվով ոչ մի սալիկ չկա
Երևանի Կապույտ մզկիթի հոգևորականն ասել է.«Այս մզկիթում ադրբեջաներեն լեզվով ոչ մի սալիկ չկա»:
Երևանից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Երևանի Կապույտ մզկիթի իմամ Մովահեդի Ֆարը լրագրողներին ասուլիսում ասել է.«Այս մզկիթի ճարտարապետությունը, սալիկների ոճը, պատերը, գմբեթը, մինարեթը, դռները և այլ նյութերը ցույց են տալիս, որ շինությունն ամբողջությամբ իրանական է։
Նա նշել է, Երևանի Կապույտ մզկիթն ունի երեք խորան, որոնց վրայի գրությունները պարսկերեն են և դրանցում նշված է մզկիթի հիմնադրման թվականը՝ հիջրեթի 1181 թվականը։
Ավելի վաղ ադրբեջանցի պատգամավոր Թահեր Միրկիշիլին, ով օրեր առաջ Եվրանեսթի վեհաժողովի մեկ այլ անդամի հետ այցելել էր Երևանի Կապույտ մզկիթ, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երևանի Կապույտ մզկիթը Ադրբեջանի միակ մշակութային կառույցն է Հայաստանում»։