Փաշինյանն ու Մակրոնը առաջիկայում կհանդիպեն. նրանք զրուցել են հեռախոսով
https://parstoday.ir/hy/news/armenia-i165624-Փաշինյանն_ու_Մակրոնը_առաջիկայում_կհանդիպեն._նրանք_զրուցել_են_հեռախոսով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկայում կհանդիպեն։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2022 14:55 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Մակրոնը առաջիկայում կհանդիպեն. նրանք զրուցել են հեռախոսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկայում կհանդիպեն։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Ըստ հաղորդագրության` նրանք զրուցել են հեռախոսով և անդրադարձել Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերի:

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հարցը։

«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտնել էր, որ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագրով համաժողով է անցկացվելու Փարիզում։ Լըմուանը նաև տեղեկացրել էր, որ ֆրանսիական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մի հավակնոտ ճանապարհային քարտեզ։

armeniasputnik.am