ՀՀ–ում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ. կառավարություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i165704-ՀՀ_ում_դիմակ_կրելն_այլևս_պարտադիր_չէ._կառավարություն
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2022 15:38 Asia/Tehran
  • ՀՀ–ում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ. կառավարություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:

Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

armeniasputnik.am