Համաշխարհային բանկը Հայաստանին 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի
Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի պետական համակարգի արդիականացման համար։ Որոշումն այսօր հաստատել է ՀԲ–ի գործադիր տնօրենների խորհուրդը։
ՀԲ պաշտոնական հաղորդագրության մեջ նշած է, որ հաստատված վարկայի ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման արդեն չորրորդ ծրագիրն է, որը պետք է նպաստի պետական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ու հասանելիության բարելավմանը։
ՀԲ տվյալներով` Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Իսկ կառավարության առցանց ծառայություններից ներկայում օգտվում է ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների միայն հինգ տոկոսը։
Այս հիմնավորմամբ հատկապես կարևորվում է թվային կառավարման խթանումը, ավելի արդյունավետ և հասանելի ծառայությունների համար տեխնոլոգիաների կիրառմամբ։
Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրո վարկը ՀՀ–ին կտրամադրի 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով, որից 14․5–ը` արտոնյալ։ՀՀ կառավարությունը ծրագրին պետք է մասնակցի 5.3 միլիոն եվրո համաֆինանսավորմամբ։
ՀԲ–ը հիշեցնում է, որ 1992 թ․–ին բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանին 2 տրիլիոն 477 միլիարդ 870 մլն դոլար գումար է տրամադրել։
armeniasputnik.am