Փաշինյանը ՏԿԵ փոխնախարարին գործուղում է Թեհրան
Մարտ 10, 2022 14:29 Asia/Tehran
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին մարտի 15-17-ը գործուղում է Իրանի Իսլամական Հանրապետություն` Թեհրան։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov հարթակից։
«Նա մեկնելու է Թեհրան` հոսանքի սեզոնային փոխանակման համաձայնագրի N 3 հավելվածի ստորագրման, տարվա տարբեր ամիսներին հոսանքի գործակիցների հստակեցման ընթացակարգի համաձայնագրի N2 հավելվածի ստորագրման, ինչպես նաև Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությանն առնչվող ընթացիկ խոչընդոտների քննարկման և վերացման նպատակով»,– նշվում է որոշման մեջ:
Պիտակ