Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով. Քերոբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i166558-Հայաստան_ապրանքների_ներմուծումն_իրականացվում_է_բնականոն_կերպով._Քերոբյան
Մինչ այս պահը ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2022 16:00 Asia/Tehran
  • Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով. Քերոբյան

Մինչ այս պահը ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։

Տեղեկությունը հաստատում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով ՀՀ պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը։

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ։

«ՀՀ–ում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ ՀՀ–ն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,–ասել է Քերոբյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանի հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։

Նախարարը կոչ է անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել։

armeniasputnik.am