Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i166596-Միրզոյանը_և_Չավուշօղլուն_խոսել_են_հանդիպման_արդյունքների_մասին
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2022 12:33 Asia/Tehran
  • Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին:

 «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»: «Քննարկվել են քայլեր՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը Անթալիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումի շրջանակում Միրզոյանը հանդիպել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և  Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

yerevanlur.am