Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է
Մարտ 12, 2022 18:23 Asia/Tehran
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի այլընտրանքային ճանապարհը, որն ըստ գործող իշխանությունների, «մեծ փրկություն» է՝ Սյունիք գնալու համար, այսօր փլուզվել է:
Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը մեզ հետ զրույցում լուրը հաստատեց, ապա նշեց, որ ճանապարհը քանդվել է սողանքի հետևանքով: Մեր այն հարցին, թե այլընտրանքային ճանապարհի «այլընտրանքը» ո՞րն է, և վերջապես ե՞րբ ճանապարհը բաց կլինի, վերջինս նշեց, որ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, այսօր մինչև ժամը 19:00-ը ճանապարհը բաց կլինի:
Փաստորեն, ստացվում է, որ Սյունիքի այլընտրանքային ճանապարհը բավականին անմխիթար վիճակում է:
bavnews.am
Պիտակ