Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. Վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i166790-Ներդրումային_կոմիտեն_գնահատելու_է_հանրային_ներդրումների_առաջնահերթությունները._Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 14-ին տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2022 16:32 Asia/Tehran
  • Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 14-ին տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է.

«Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Հիշեցնեմ՝ այս մարմինը ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները և որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաև՝ բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»:

Ներդրումային կոմիտեի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

armenpress.am