Հայաստանն ԱԹՍ և զենք կարտադրի
https://parstoday.ir/hy/news/armenia-i166810-Հայաստանն_ԱԹՍ_և_զենք_կարտադրի
ՀՀ նախագահ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը հայտարարել է տեղական անօդաչու թռչող սարքերի և առաջադեմ սպառազինությունների արտադրության ծրագրերի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 07:50 Asia/Tehran
  • Հայաստանն ԱԹՍ և զենք կարտադրի

ՀՀ նախագահ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը հայտարարել է տեղական անօդաչու թռչող սարքերի և առաջադեմ սպառազինությունների արտադրության ծրագրերի մասին։

Հայաստանի Հանրային ռադիոյի կայքի փոխանցմամբ, ՀՀ նախագահ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանն ասել է.«Մոտ ապագայում մենք կսկսենք ամբողջովին տեղական մի քանի տեսակ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը»:

Խաչատրյանի խոսքով, այդ զինատեսակների ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ դրանք տեխնոլոգիական առումով լիովին տեղական են, և համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Խաչատուրյանը հայտարարել է, որ բանակը պատրաստում է նաև համապատասխան ստորաբաժանումներ, որոնք կկիրառեն այդ զենքերը։

Ավելի վաղ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ սահմանապահ և ռազմաօդային ուժերը պատրաստ են կատարել իրենց հանձնարարված խնդիրները և պաշտպանել երկրի օդային տարածքը՝ ստանալով նոր զինտեխնիկա։