ԱԱԾ տնօրենի տեղակալը անդրադարձավ խուճապային և անպատասխանատու լուրեր տարածող անձանց խնդրին
https://parstoday.ir/hy/news/armenia-i166844-ԱԱԾ_տնօրենի_տեղակալը_անդրադարձավ_խուճապային_և_անպատասխանատու_լուրեր_տարածող_անձանց_խնդրին
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ խուճապային և անպատասխանատու հայտարարություն տարածող անձանց հետ, որոնք շատ դեպքերում լինում են պաշտոնատար անձինք, ԱԱԾ աշխատակիցները պարբերաբար պրոֆիլակտիկ զրույցներ են ունենում, սակայն այստեղ իրավական առումով հետևանքներ չկան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 14:26 Asia/Tehran
  •  ԱԱԾ տնօրենի տեղակալը անդրադարձավ խուճապային և անպատասխանատու լուրեր  տարածող անձանց խնդրին

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ խուճապային և անպատասխանատու հայտարարություն տարածող անձանց հետ, որոնք շատ դեպքերում լինում են պաշտոնատար անձինք, ԱԱԾ աշխատակիցները պարբերաբար պրոֆիլակտիկ զրույցներ են ունենում, սակայն այստեղ իրավական առումով հետևանքներ չկան:

«Իհարկե, եթե հասկանում ենք, որ դա ուղղորդված է լինում, դա ուրիշ թեմա է, բայց եթե մարդը իր անհանգստությունն է արտահայտում, դա ուրիշ մոտեցում է: Կարծում եմ, որ պետք է իրավական լուծումներ տալ հարցերին, որպեսզի կարողանանք, բացի պրոֆիլակտիկ միջոցառումներից, կիրառել նաև որոշակի պատժիչ միջոցառումներ, հետագայում անպատասխանատու հայտարարությունների տարափը դադարեցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

armenpress.am