Պապիկյանն Իրանի դեսպանին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում
https://parstoday.ir/hy/news/armenia-i166878-Պապիկյանն_Իրանի_դեսպանին_է_ներկայացրել_իրավիճակը_հայ_ադրբեջանական_սահմանագոտում_և_Արցախում
Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մարտ 15, 2022 16:07 Asia/Tehran
  •  Պապիկյանն Իրանի դեսպանին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում: