Ղարաբաղից փախստականները բողոքի ակցիա են անցկացրել Երեւանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i166954-Ղարաբաղից_փախստականները_բողոքի_ակցիա_են_անցկացրել_Երեւանում
Ղարաբաղից փախստականները մարտի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել Երեւանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2022 14:50 Asia/Tehran
  • Ղարաբաղից փախստականները բողոքի ակցիա են անցկացրել Երեւանում

Ղարաբաղից փախստականները մարտի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել Երեւանում:

Ցուցարարները  բողոքի ցույց անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լեւոն Հայրիյանի կարծիքով՝ ներկայիս իշխանություններից վատ լինել չի կարող։ Նա մեղադրեց իշխանություններին անգործության մեջ, քանի որ նրանք չեն կարողանում նույնիսկ լուծել 20 հազար դրամ վճարելու հարցը։ «Ինչպե՞ս են պատրաստվում լուծել հայրենիքի պաշտպանության հարցը։ Հայաստանի ժողովուրդը, ինչպես եւ իշխանությունները, քնած վիճակում է: Պետք է հասկանալ, որ թուրքերի հիմնական նպատակը Երեւանն է՝ հայկական հարցն օրակարգից հանելու համար»,- ասաց Հայրիյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ կառավարության անգործության պատճառով ցուցարարները պատրաստվում են քայլել դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենք եւ նամակ հանձնել, ապա հանրահավաք անցկացնել ՀՀ ԱԳՆ-ի շենքի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) դեսպանատների առջեւ։

NEWS.am