Թուրքիայի իշխանությունն ու ընդդիմությունը դրական են տրամադրված հայ-թուրքական գործընթացին
Մարտ 18, 2022 15:00 Asia/Tehran
Հայաստան-Թուրքիա բանակցությունների մեջ կարող են նորություններ ներմուծվել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի գլխավոր խբագիր Արա Գոչունյանը, հավելելով, որ թուրքական իշխանությունն ու ընդդիմությունը դրական են տրամադրված հայ-թուրքական գործընթացին:
Գոչունյանի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի վրա ներազդելու լծակներ ունի․ «Ռուսաստանին կառավարելի լարվածություն է հարկավոր Հրվ․ Կովկասում և այն ապահովում է Հայաստանի վրա ազդելու լծակներով: Հայաստանը ճակատագրական մարտահրավերների առաջ է»:
1in.am
Պիտակ