Նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/armenia-i167288-Նախագահ_Վահագն_Խաչատուրյանը_Նովրուզի_առթիվ_շնորհավորել_է_Իրանի_նախագահին_և_հոգևոր_առաջնորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2022 14:38 Asia/Tehran
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նովրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ Արեգակնային տոմարով Նոր տարին Իրանի Իսլամական Հանրապետության համար թող նշանավորվի նորանոր ձեռքբերումներով և հարատև խաղաղությամբ։

Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները՝ խարսխված բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ գործակցությունը՝ հնարավորինս օգտագործելով առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Վստահ եմ, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները համատեղ ջանքերով փոխշահավետ գործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»։