Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ուղևորների և վարորդների խնդիրների լուծման համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i167298-Սյունիքի_մարզպետարանում_ստեղծվել_է_օպերատիվ_շտաբ_ուղևորների_և_վարորդների_խնդիրների_լուծման_համար
Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2022 15:02 Asia/Tehran
  • Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ուղևորների և վարորդների խնդիրների լուծման համար

Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:

«Ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով»,- ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։

tert.am