Հայաստանը Իրանի հետ բանակցություններ է վարում միջազգային երթուղու ձևավորման շուրջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i167404-Հայաստանը_Իրանի_հետ_բանակցություններ_է_վարում_միջազգային_երթուղու_ձևավորման_շուրջ
Հայաստանը շարունակում է խորացնել Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները և այդ նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2022 15:04 Asia/Tehran
  • Հայաստանը Իրանի հետ բանակցություններ է վարում միջազգային երթուղու ձևավորման շուրջ

Հայաստանը շարունակում է խորացնել Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները և այդ նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորшցման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց, որ տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ, հայկական կողմից քննարկվում է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը:

«Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:

yerevan-times.com