Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին օդանավի կործանման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i167458-Վարչապետը_ցավակցական_հեռագիր_է_հղել_Չինաստանի_վարչապետ_Լի_Կեցյանին_օդանավի_կործանման_կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 13:51 Asia/Tehran
  • Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին օդանավի կործանման կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ:

Հեռագրում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ:Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ վերապրելու այս ծանր կորուստը»:

civic.am