Հետախուզական ուղղաթիռներն ուսումնավարժական թռիչքներ են կատարել ՀՀ–ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i167526-Հետախուզական_ուղղաթիռներն_ուսումնավարժական_թռիչքներ_են_կատարել_ՀՀ_ում
Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) «Էրեբունի» ավիաբազայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել Հայաստանի բարձրլեռնային տեղանքի պայմաններում: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 09:02 Asia/Tehran
  • Հետախուզական ուղղաթիռներն ուսումնավարժական թռիչքներ են կատարել ՀՀ–ում

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) «Էրեբունի» ավիաբազայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել Հայաստանի բարձրլեռնային տեղանքի պայմաններում: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Հետախուզական-հարվածային Կա-52 «Ալիգատոր» և դեսանտատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարել օդերևութաբանական բարդ պայմաններում, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել, կատարել են պայմանական վիրավոր զինծառայողների որոնում և տարհանում:

Ուսումնական առաջադրանքների կատարման առանձնահատկությունը եղել է ուղղաթիռի վայրէջքը մեկ անջատված շարժիչով, ինչպես նաև սահմանափակ տեսանելիության, քամու ուժեղ պոռթկումների ժամանակ, գիշերային պայմաններում՝ սարքերի օգնությամբ: Բացի այդ, անձնակազմերը թռիչքներ են իրականացրել «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում։

Ուշադրություն են դարձրել նաև միավորման ցամաքային և ինժեներատեխնիկական կազմի աշխատանքին, որն ապահովում է ուղղաթիռների նախապատրաստումը և ուսումնավարժական թռիչքների կազմակերպումը:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 100 զինծառայող, գործի է դրվել Հարավային ռազմական շրջանի շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:

armeniasputnik.am