Քննարկվում է հնարավորությունը, որպեսզի Հայաստանի արտահանողները կարողանան ռուս գործընկերներին ապրանք վաճառել դրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i167530-Քննարկվում_է_հնարավորությունը_որպեսզի_Հայաստանի_արտահանողները_կարողանան_ռուս_գործընկերներին_ապրանք_վաճառել_դրամով
Հայաստանում արտահանողները ռիսկեր են տեսնում ռուբլիով արտահանում իրականացնելու համար. Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատում են այս հարցով, արդյունքում կարող է հնարավորություն ստեղծվի, որ Հայաստանից արտահանողները ռուս գործընկերներին ապրանքը վաճառեն հայկական դրամով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 11:35 Asia/Tehran
  • Քննարկվում է հնարավորությունը, որպեսզի Հայաստանի արտահանողները կարողանան ռուս գործընկերներին ապրանք վաճառել դրամով

Հայաստանում արտահանողները ռիսկեր են տեսնում ռուբլիով արտահանում իրականացնելու համար. Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատում են այս հարցով, արդյունքում կարող է հնարավորություն ստեղծվի, որ Հայաստանից արտահանողները ռուս գործընկերներին ապրանքը վաճառեն հայկական դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում:

Նախարարը նախ նշեց, որ ռուս-ուկրաինական հայտնի իրադարձությունների հաջորդ օրվանից իրենք լուրջ աշխատանք են կատարում Հայաստանի արտահանողների հետ, որպեսզի հասկանան, գույքագրեն նրանց խնդիրները: Որոշ խնդիրներ արդեն լուծվել են, բայց մեծ խնդիրները կառավարության որոշումների նախագծերի տեսքով շրջանառվում են:

«Բազմաթիվ արտահանողներ ժամանակավոր դրամային հոսքերի խզում ունեն: Այն պայմանագրերը, որոնք ԱՄՆ դոլարով էին, վճարման հետ կապված դժվարություններ կան, այն պայմանագրերի դեպքում, որոնք ռուբլիով էին, դեբիտորական պարտքի էական արժեզրկման կապակցությամբ արտահանողներն ընկել են դժվար դրության մեջ: Եվ մենք կառավարության որոշման նախագծով փորձելու ենք «թթվածին» տալ արտահանող ընկերություններին, որպեսզի իրենք իրենց կանխիկ հոսքերի ժամանակավոր խզումը կարողանան լուծել»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով արտարժույթին՝ նախարարը նշեց, որ այսօր արտահանողների մեծ մասը մեծ ռիսկ է տեսնում ռուսական ռուբլիով արտահանումներ իրականացնելու մեջ: