Երևանում Իրանի դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i167552-Երևանում_Իրանի_դեսպանը_հանդիպել_է_ՀՀ_նախագահի_հետ
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հանդիպել ու բանակցել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 13:42 Asia/Tehran
  • Երևանում Իրանի դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հանդիպել ու բանակցել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ:

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին մարտի 23-ին հանդիպել ու բանակցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: 

Ողջունելով դեսպանին՝ ՀՀ նախագահը շնորհավորել է Նոռուզի՝ իրանական Նոր տարվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:

Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված Իրան-Հայաստան հարաբերու­թյունների շարունակաբար խորացումն ու ամրապնդումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրան-Հայաստան փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ: