Հայաստանի և ԵԱՏՄ երկաթուղային համակարգերը միանում են
ՀՀ էկոնմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է կառավարության այսօրվա նիստում շատ կարևոր հարց է ընդունվել, լաստանավային փոխադրման սուբսիդավորման հարցն է:
Նրա խոսքով՝ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա ապահովել երկաթուղային համակարգի ու Եվրասիական երկթուղային համակարգի միացումն ու այնպես անել, որ հայկական ապրանքները վագոններով երկթուղային հաղորդակցությամբ կարողանան տեղափոխվել մի երկրից մյուս երկիր:
Քերոբյանը նշեց, թե Հայաստանը լաստանավ ձեռք չի բերելու. «Այնպես ենք անելու, որ ցանկացած բեռ, որը լաստանավային փոխադրմամբ է տեղափոխվելու դեպի Ռուսաստան կամ այլ երկրներ, այդ թվում, Չինաստան, լաստանավային փոխադրման ծախսը կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցի»:
Նա հավելեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն ու «Ռուսական երկաթուղիներ»-ը տարիֆների զգալի իջեցում են անելու, որ ունենանք էապես էժանացված երկաթուղային բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստան ու Եվրասիա:
aysor.am