Կսուբսիդավորվի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i167662-Կսուբսիդավորվի_արտահանման_կամ_ներմուծման_նպատակով_Փոթի_Կովկաս_լաստանավային_հաղորդակցությունը
Կառավարությունը կսուբսիդավորի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 14:41 Asia/Tehran
  • Կսուբսիդավորվի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս  լաստանավային հաղորդակցությունը

Կառավարությունը կսուբսիդավորի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նման որոշում կայացրեց մարտի 24-ի հերթական նիստի ժամանակ։ Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանը ներմուծման և արտահանման ժամանակ միշտ բախվում է տարբեր խնդիրների հետ՝ Վերին Լարսի ճանապարհը փակ է լինում, մեքենաների կուտակումներ կան տարբեր կողմերից։ Այս նոր իրավիճակում, երբ պարենային անվտանգության հարցը դառնում է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, կարիք կա ֆունդամենտալ լուծում տալ։ Մենք առաջարկում ենք սուբսիդավորել Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը, որը իրականացվում է շաբաթական երկու անգամ, որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորային ձևի»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ դա հնարավորություն կտա էապես բարձրացնել Հայաստանի լոգիստիկ հասանելիությունը, էապես բարձրացնել Հայաստանի մրցունակությունը, ինչպես նաև պարենային անվտանգության համար շատ կարևոր դերակատարություն կունենա։

armenpress.am