Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան
Մարտ 25, 2022 14:46 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 25-ին հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին Պուտինը հայտնել է մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակների դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ:
«Երևանի մասին ձեր բարի խոսքերը հնարավորություն կունենամ այսօր փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ հեռախոսազրույց եմ ունենալու: Կարծում եմ, որ նրան հաճելի կլինի», – Պուտինի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
yerevanlur.am
Պիտակ