Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i168154-Սուրեն_Պապիկյանն_ընդունել_է_ՀԱՊԿ_միացյալ_շտաբի_պետ_Անատոլի_Սիդորովին
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մարտ 30, 2022 14:14 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։

armenpress.am