Կառավարվող ռումբ և շարժական ՀԿՌՀ. հայ ինժեներների նոր մշակումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i168236-Կառավարվող_ռումբ_և_շարժական_ՀԿՌՀ._հայ_ինժեներների_նոր_մշակումները
Կառավարվող ռումբն ու շարժական ՀԿՌՀ -ն ներկայացված են Երևանում անցկացվող ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մարտ 31, 2022 14:32 Asia/Tehran
  • Կառավարվող ռումբ և շարժական ՀԿՌՀ. հայ ինժեներների նոր մշակումները

Կառավարվող ռումբն ու շարժական ՀԿՌՀ -ն ներկայացված են Երևանում անցկացվող ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը հայտնեց, որ կառավարվող արկը նետվում է անօդաչու թռչող սարքից և անկման ժամանակ օպտիկայի օգնությամբ նշանառության տակ է առնում թիրախը։

Փոքրաչափ արկը մշակվել ու փորձարկվել է հինգ տարվա ընթացքում։ Նրանք 1200 մ բարձրությունից հասել են 100%-անոց ճշգրտության (մինչև երեք մետր ճշգրտությամբ): Նախագիծը ստեղծվել է UAV Labs ընկերության հետ սերտ համագործակցությամբ:

Համազարկային կրակի փոքր ռեակտիվ համակարգը մշակվել է հայկական «Արսենալ» ընկերության կողմից՝ «Լոկատորի» էլեկտրոնիկայի համալիրով։ Ամենագնացի հարթակում հրթիռային համակարգը թույլ է տալիս ռեակտիվ համակարգեր կիրառել դժվար հասանելի շրջաններում։

Ավտոմատացման միջոցների կիրառումը թույլ է տալիս նվազեցնել մարտական խնդրի կատարման և դիրքի փոփոխության ժամանակը։ Ամենագնացի հարթակը բարձրացնում է լեռնային տեղանքի պայմաններում անցողիկությունը և օգտագործման հնարավորությունը:

Երկու մոդելներն էլ առաջին անգամ են ցուցադրվում, միայն դրանց մակետներն են ցուցադրվել։

Arm High Tech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսն անցկացվում է մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Այնտեղ ներկայացված են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մշակումները:

armeniasputnik.am