Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i168330-Փաշինյանը_և_Պուտինը_քննարկել_են_Լեռնային_Ղարաբաղում_ստեղծված_լարված_իրավիճակին_վերաբերող_հարցեր
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2022 06:42 Asia/Tehran
  • Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:

https://armenpress.am/arm/news/1079612.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio