Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/armenia-i168384-Իտալիայի_արտաքին_գործերի_նախարար_Լուիջի_Դի_Մայոն_կայցելի_Հայաստան_և_Ադրբեջան
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան` քննարկելու ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2022 19:11 Asia/Tehran
  • Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան` քննարկելու ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը:

Իտալիայի արգործնախարարության կայքում նշված է, որ ուղևորությունը կսկսվի շաբաթ օրը դեպի Բաքու և կավարտվի կիրակի` Երևանում։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը մտադիր է հանդիպել երկու հանրապետությունների բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահների հետ:

Երևանում բանակցությունների առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։ Բաքու այցի ժամանակ էլ քննարկում կլինի էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Նշվում է նաև, որ Դի Մայոն մտադիր է քննարկել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հարցը։

armeniasputnik.am