Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան
(last modified Sat, 02 Apr 2022 14:41:20 GMT )
Ապրիլ 02, 2022 19:11 Asia/Tehran
  • Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան` քննարկելու ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը:

Իտալիայի արգործնախարարության կայքում նշված է, որ ուղևորությունը կսկսվի շաբաթ օրը դեպի Բաքու և կավարտվի կիրակի` Երևանում։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը մտադիր է հանդիպել երկու հանրապետությունների բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահների հետ:

Երևանում բանակցությունների առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։ Բաքու այցի ժամանակ էլ քննարկում կլինի էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Նշվում է նաև, որ Դի Մայոն մտադիր է քննարկել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հարցը։

armeniasputnik.am