Հայ պաշտոնյան կոչ է արել ժողովրդին ընդդիմանալ Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i168550-Հայ_պաշտոնյան_կոչ_է_արել_ժողովրդին_ընդդիմանալ_Փաշինյանին
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հանրահավաքի միջոցով ընդիմանալ Նիկոլ Փաշինյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2022 13:58 Asia/Tehran
  • Հայ պաշտոնյան կոչ է արել ժողովրդին ընդդիմանալ Փաշինյանին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հանրահավաքի միջոցով ընդիմանալ Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանի իշխանության շատ ընդդիմախոսներ վրդովված են Ադրբեջանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի ընթացքից և հայկական ուժերի պարտության մեջ մեղադրում են Փաշինյանին։

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթլյանն ասել է.«Կոչ եմ անում ժողովրդին ապրիլի 5-ին գալ Ազատության հրապարակ և իրենց տեսակետն արտահայտել երկրի անվտանգության խնդիրների վերաբերյալ»:

Սաքաթլյանն ասել է. «Այս իշխանությունն ի վիճակի չէ կազմակերպել երկրի պաշտպանությունը»։

Սաքաթլյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայությունն այս հավաքին ուղերձ կհղի Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ ներման և թերացման տեղ չկա։

Հայ պաշտոնյան կոչ է անում ժողովրդին ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանին այն պայմաններում երբ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ երկկողմ հարցեր քննարկելու համար։