Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i168600-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_13_նոր_դեպք._Մահացել_է_3_քաղաքացի
Հայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422594-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 07:38 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422594-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2733 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2985996 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2067 պացիենտ, նվազել է 95-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410229 անձ` վերջին մեկ օրում 105 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8619 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:

https://news.am/arm/news/695017.html