Կրեմլը ողջունում է Երևանի և Բաքվի որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i168816-Կրեմլը_ողջունում_է_Երևանի_և_Բաքվի_որոշումը_խաղաղ_բանակցությունների_գործընթաց_սկսելու_վերաբերյալ
Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 11:18 Asia/Tehran
  • Կրեմլը ողջունում է Երևանի և Բաքվի որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ

Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հասկանալի է, որ դա շարունակական գործընթաց է, սակայն նման փաստաթուղթ կնքելու ուղղությամբ շարժվելը  ինքն իրենով դրական փաստ է և ողջունելի է»,- ասել է Պեսկովը: