ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով
https://parstoday.ir/hy/news/armenia-i168842-ԵԽ_նախագահ_Շառլ_Միշելի_հայտարարությունը_Հայաստանի_և_Ադրբեջանի_ղեկավարների_հետ_հանդիպման_արդյունքներով
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 13:37 Asia/Tehran
  • ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ այն ուղղված էր՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և երկու երկրների հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկումները:

«Նախագահ Միշելը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը՝ առավել սերտ աշխատելով լшրվшծությունը հաղթահարելու և առաջ մղելու անվ-տшնգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարը՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների:

Նախագահ Միշելն ընդգծել է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի արտահայտած ցանկությունը՝ արագ շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր: Այս նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել՝ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որը կհասցեագրի բոլոր անհրաժեշտ խնդիրները:

Ըստ Եվրոպական խորհրդի ղեկավարի՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազшտումն ու սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան: Այդ նպատակով, 2021 թ. նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան՝ որոշվել է նաև Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել մինչև ապրիլի վերջ: 

slim.am