Լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը կնվազեցնի ռիսկերը. Վահան Քերոբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i168864-Լաստանավային_փոխադրումների_սուբսիդավորումը_կնվազեցնի_ռիսկերը._Վահան_Քերոբյան
Լարսի ավտոճանապարհը երկարատև փակ լինելու վտանգ այս պահին չկա: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 15:33 Asia/Tehran
  • Լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը կնվազեցնի ռիսկերը. Վահան Քերոբյան

Լարսի ավտոճանապարհը երկարատև փակ լինելու վտանգ այս պահին չկա: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հիմա եղանակային պայմաններն այնպիսին են, որ օրվա ընթացքում կարող է Լարսը փակվել ու բացվել, սակայն այս պահին երկարաժամկետ փակ լինելու վտանգ չկա: Քանի որ Հայաստանում դեռ չենք լուծել այլընտրանքային բեռնափոխադրումների հարցը, հետևաբար այդ ռիսկը միշտ էլ  կա: Եթե կհիշեք, նախորդ տարի ապրիլին Լարսը փակվել էր ու գարնանացանի սերմնացուի մի մասը տեղ չէր հասել»,-ասաց նախարարը:

Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել լաստանավային փոխադրումների սուբսիդավորման ծրագիրը, որը վերջնական  երկրորդ փուլով կհաստատվի մեկ շաբաթ անց: Նա ընդգծեց, որ ծրագրի գործարկմամբ բեռնափոխադրումների ճանապարհային ռիսկերն ավելի քիչ կլինեն:

lragir.am