Մենք կշարունակենք ապահովել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i168920-Մենք_կշարունակենք_ապահովել_Ղարաբաղի_շուրջ_պայմանավորվածությունների_կատարումը._Լավրով
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ ընդհանրապես Անդրկովկասի խնդիրը միշտ առանցքային տեղ է զբաղեցնում տարածաշրջանային գործերի մեր քննարկումներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 12:37 Asia/Tehran
  • Մենք կշարունակենք ապահովել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ ընդհանրապես Անդրկովկասի խնդիրը միշտ առանցքային տեղ է զբաղեցնում տարածաշրջանային գործերի մեր քննարկումներում։

Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման սկզբում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի երեք խումբ կա՝ 2020 թվականի նոյեմբերին, հունվարին եւ 2021 թվականի նոյեմբերին, եւ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ դրա մանդատին խիստ համապատասխան»,- հայտարարել է Լավրովը։

 NEWS.am