ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i168924-ՊԵԿ_նախագահն_ու_ՀՀ_ում_ԻԻՀ_դեսպանը_քննարկել_են_երկկողմ_գործակցության_հեռանկարները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 12:48 Asia/Tehran
  • ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում գործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի միջև  առևտրային հարաբերությունների զարգացման ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված քայլերը:

ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

armenpress.am